01:42  ,  16 դեկտեմբերի, 2023

«Յուվենտուսը» չհաղթեց «Ջենոային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ջենոային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից աչքի ընկավ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Յուվենտուսը» 37 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Ինտերից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Ջենոան» 14-րդն է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ջենոա» - «Յուվենտուս»՝ 1:1 (տեսանյութ)

Ալբերտ Գուդմունդսոն, 48 - Ֆեդերիկո Կիեզա, 28, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում