22:59  ,  9 դեկտեմբերի, 2023

«Ատալանտան» պարտության մատնեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Միլանին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։ Հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը (տեսանյութ

«Միլանից» մցրակցի դարպասը գրավեցին  ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն եւ սերբ հարձակվող Լուկա Յովիչը։

«Միլանը» 29 միավորով երրորդն է, «Ատալանտան» 7-րդ տեղում է՝ 23 միավոր։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ատալանտա» - «Միլան»՝ 3:2 (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման, 38, 55, Լուիս Մուրիել, 90+5, - Օլիվիե Ժիրու, 45+3, Լուկա Յովիչ, 80

Հեռացում՝ Դավիդե Կալաբրիա («Միլան»), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում