01:38  ,  4 դեկտեմբերի, 2023

«Ինտերը» պարտության մատնեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից աչքի ընկան թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 77-րդ րոպեին։ Նա 58-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով։

«Ինտերը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Նապոլին» 5-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Նապոլի» - «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)

Հական Չալհանօղլու, 44, Նիկոլո Բարելա, 62, Մարկուս Տյուրամ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում