23:11  ,  3 դեկտեմբերի, 2023

«Ռոման» ուժեղ էր «Սասուոլոյից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Սասուոլոյին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Առաջին գոլը բաց թողնելուց հետո «Ռոման» հաղթեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի եւ դանիացի պաշտպան Ռասմուս Կրիստենսենի գոլերի շնորհիվ։

«Ռոման» 24 միավորով 5-րդն է, «Սասուոլոն» 15-րդն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Սասուոլո» - «Ռոմա»՝ 1:2 (տեսանյութ)

Մատեուս Էնրիկե, 25 - Պաուլո Դիբալա, 76, 11մ, Ռասմուս Կրիստենսեն, 82

Հեռացում՝ Դանիել Բոլոկա («Սասուոլո»), 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում