23:02  ,  2 դեկտեմբերի, 2023

«Լացիոն» ուժեղ էր «Կալյարիից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը մրցեց «Կալյարիի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն 8-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։

«Լացիոն» 20 միավորով 9-րդն է, «Կալյարին» 18-րդն է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լացիո» - «Կալյարի»՝ 1:0 (տեսանյութ)

Պեդրո Ռոդրիգես, 8

Հեռացում՝ Էնթոնի Մակումբու («Կալյարի»), 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում