01:46  ,  2 դեկտեմբերի, 2023

«Յուվենտուսը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Մոնցային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն (տեսանյութ) եւ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին (տեսանյութ

«Յուվենտուսը» 33 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ անցավ Միլանի «Ինտերից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մոնցա» - «Յուվենտուս»՝ 1:2 (տեսանյութ)

Վալենտին Կարբոնի, 90+1 - Ադրիեն Ռաբյո, 12, Ֆեդերիկո Գատի, 90+4

Չիրացրած 11մ՝ Դուշան Վլահովիչ («Յուվենտուս»), 11 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում