23:06  ,  26 նոյեմբերի, 2023

«Ռոման» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով (տեսանյութ

Հռոմեական թիմից գոլի հեղինակ դարձան իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին, արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան եւ իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։

«Ռոման» 21 միավորով 5-րդ տեղում է, «Ուդինեզեն» 16-րդն է՝ 11 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում