01:44  ,  26 նոյեմբերի, 2023

«Միլանը» հաղթեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Ֆիորենտինայի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Միլանի» միակ գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11-մետրանոցից խփեց ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։

«Միլանը» 26 միավորով երրորդն է, «Ֆիորենտինան» 6-րդն է՝ 20 միավոր։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Միլան» - «Ֆիորենտինա»՝ 1:0 (տեսանյութ)

Տեո Էրնանդես, 45+2, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում