22:56  ,  25 նոյեմբերի, 2023

«Նապոլին» պարտության մատնեց «Ատալանտային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային»։

«Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում ֆրանսիացի Ռուդի Գարսիային փոխարինած իտալացի Վալտեր Մացարին հաղթանակով սկսեց երկրորդ պաշտոնավարումը նեապոլյան ակումբում։ Մացարին «Նապոլին» գլխավորել է նաեւ 2009-2013 թվականներին՝ նվաճելով Իտալիայի գավաթն ու փոխչեմպիոնի տիտղոսը։

«Նապոլին» առավելության հասավ 2:1 հաշվով։ «Ատալանտայի» դարպասը գրավեցին վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ու մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։

«Նապոլին» 24 միավորով երրորդն է, «Ատալանտան» 6-րդն է՝ 20 միավոր։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ատալանտա» - «Նապոլի»՝ 1:2 (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման, 53 - Խվիչա Կվարացխելիա, 44, Էլիֆ Էլմաս, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում