17:28  ,  12 նոյեմբերի, 2023

«Նապոլին» պարտվեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» սեփական խաղադաշտում մրցեց «Էմպոլիի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ ուկրաինացի կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն։

«Նապոլին» 21 միավորով չորրորդն է, «Էմպոլին» 17-րդն է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Նապոլի» - «Էմպոլի»՝ 0:1 

Վիկտոր Կովալենկո, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում