23:25  ,  11 նոյեմբերի, 2023

«Յուվենտուսը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց «Կալյարիի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի պաշտպան Բրեմերը եւ իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին։

«Յուվենտուսը» 29 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր գերազանցում է երկրորդ տեղ նահանջած Միլանի «Ինտերին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Յուվենտուս» - «Կալյարի»՝ 2:1 (տեսանյութ)

Բրեմեր, 60, Դանիելե Ռուգանի, 70 - Ալբերտո Դոսենա, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում