19:58  ,  11 նոյեմբերի, 2023

«Միլանը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Լեչեին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առաջին խաղակեսն ավարտեց 2:0 հաշվով ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի եւ հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսի գոլերի շնորհիվ, սակայն հաղթանակը բաց թողեց վերջնամասում։

«Միլանը» 23 միավորով երրորդն է, «Լեչեն» 13-րդն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լեչե» - «Միլան»՝ 2:2 (տեսանյութ)

Նիկոլա Սանսոնե, 66, Լամեկ Բանդա, 70 - Օլիվիե Ժիրու, 28, Տեյանի Ռեյնդերս, 35

Հեռացում՝ Օլիվիե Ժիրու, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում