01:49  ,  6 նոյեմբերի, 2023

«Յուվենտուսն» ուժեղ էր «Ֆիորենտինայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ հաղթեց 1:0 հաշվով։

Միակ գոլը 10-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Ֆաբիո Միրետին։

«Յուվենտուսը» 26 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 2 միավոր։ «Ֆիորենտինան» 8-րդն է՝ 17 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»՝ 0:1

Ֆաբիո Միրետի, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում