22:59  ,  5 նոյեմբերի, 2023

«Ռոմայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Լեչեին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից ավելացված ժամանակում աչքի ընկան իրանցի հարձակվող Սերդար Ազմունն ու բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Ռոման» 17 միավորով 8-րդն է, «Լեչեն» 11-րդ տեղում է՝ 13 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռոմա» - «Լեչե»՝ 2:1 (տեսանյութ)

Սերդար Ազմուն, 90+2, Ռոմելու Լուկակու, 90+4 - Պոնտուս Ալմկվիստ, 72

Չիրացրած 11մ՝ Ռոմելու Լուկակու («Ռոմա»), 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում