18:40  ,  10 նոյեմբերի, 2012

Մհեր Հովհաննիսյանը երկրորդն է

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտված շախմատային մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ նվաճել է երկրորդ մրցանակը:

Հովհաննիսյանը միայն կես միավորով է զիջել մրցաշարի հաղթողին` միջազգային վարպետ Լե Քուան Լոնգին (Վիետնամ):

Մրցաշարին մասնակցում էին 78 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում