01:45  ,  5 նոյեմբերի, 2023

«Միլանը» պարտություն կրեց սեփական խաղադաշտում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

Հյուրերի միակ գոլը 11-մետրանոցից խփեց արգենտինացի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան։

«Միլանը» 22 միավորով երրորդն է, «Ուդինեզեն» 16-րդ տեղում է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Միլան» - «Ուդինեզե»՝ 0:1 (տեսանյութ)

Ռոբերտո Պերեյրա, 63, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում