19:53  ,  4 նոյեմբերի, 2023

«Նապոլին» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց հետնապահ «Սալերնիտանային» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Ֆրանսիացի Ռուդի Գարսիայի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին եւ մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։

«Նապոլին» 21 միավորով չորրորդն է, «Սալերնիտանան» վերջինն է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Սալերնիտանա» - «Նապոլի»՝ 0:2 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 13, Էլիֆ Էլմաս,  82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում