20:51  ,  3 նոյեմբերի, 2023

«Մասթերս»․ Խաչանովը պարտվեց Ցիցիպասին

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցեց Ստեֆանոս Ցիցիպասի (Հունաստան, 6) հետ եւ պարտություն կրեց 3:6, 4:6 հաշվով:

Կիսաեզրափակիչում Ցիցիպասի մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը 6:1, 4:6, 6:4 հաշվով առավելության էր հասել Հուբերտ Հուրկաչի (Լեհաստան, 11) նկատմամբ։

Քառորդ եզրափակիչ մյուս զույգերում կմրցեն․

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) - Հոլգեր Ռունե (Դանիա, 7),

Ալեքս դե Մինոր (Ավստրալիա, 13) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 5):

Կիսաեզրափակիչի մրցախաղերը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, եզրափակիչը՝ նոյեմբերի 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով