18:17  ,  2 նոյեմբերի, 2023

«Մասթերս»․ Խաչանովը հաղթեց Սաֆիուլինին

Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում, աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 45-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի հետ եւ պարտության մատնեց երեք սեթում՝ 4:6, 6:4, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 9 րոպե։

Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, հույն Ստեֆանոց Ցիցիպասի եւ աշխարհի 9-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով