16:58  ,  2 նոյեմբերի, 2023

«Մասթերս»․ Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 5-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 60-րդ ռակետ, հոլանդացի Բոտիկ վան Զանդսխյուլպի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 6:3։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 5 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ռուբլյովը կմրցի աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների եւ աշխարհի 13-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով