01:42  ,  30 հոկտեմբերի, 2023

«Նապոլին» ու «Միլանը» խաղացին ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» տանը մրցեց «Միլանի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն։

Երկրորդ խաղեկում «Նապոլին» կարողացավ վերականգնել հավասարությունը իտալացի հարձակվողներ Մատեո Պոլիտանոյի եւ Ջակոմո Ռասպադորիի գոլերի շնորհիվ։

«Միլանը» 22 միավորով երրորդ տեղում է, «Նապոլին» չորրորդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Նապոլի» - «Միլան»՝ 2:2 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 50, Ջակոմո Ռասպադորի, 63 - Օլիվիե Ժիրու, 22, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում