00:45  ,  29 հոկտեմբերի, 2023

«Յուվենտուսը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Վերոնային» եւ հաղթեց 1:0 հաշվով։

Միակ գոլն ավելացված 7-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Անդրեա Կամբյասոն։

«Յուվենտուսը» 23 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր գերազանցում է երկրորդ տեղ նահանջած «Ինտերին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Յուվենտուս» - «Վերոնա»՝ 1:0 (տեսանյութ)

Անդրեա Կամբյասո, 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում