00:49  ,  24 հոկտեմբերի, 2023

«Ֆիորենտինան» պարտվեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունեց «Էմպոլիին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Կապուտոն եւ գանացի հարձակվող Էմանուել Գյասին։

«Ֆիորենտինան» 17 միավորով 5-րդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլին»։ «Էմպոլին» 17-րդն է՝ 7 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Էմպոլի»՝ 0:2 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Կապուտո, 21, Էմանուել Գյասի, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում