18:08  ,  9 նոյեմբերի, 2012

Պույոլը վերադարձել է ընդհանուր խումբ

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Կառլես Պույոլը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ֆուտբոլիստը վնասել էր ձախ ձեռքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Բենֆիկայի» դեմ խաղի ընթացքում: Բժիշկները վերականգնման համար նախատեսել էին ութ շաբաթ:

Կառլես Պույոլը չի մասնակցի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Մալյորկայի» դեմ խաղին, որը կկայանա նոյեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում