17:19  ,  11 հոկտեմբերի, 2023

«Մասթերս»․ Ալկարասը պարտվեց 1/8 եզրափակիչում (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն ավարտեց մրցելույթը Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։

Իսպանացի թենիսիստը 1/8 եզրափակիչում մրցեց աշխարհի 19-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ եւ պարտություն կրեց 7:5, 2:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 11 րոպե։

Քառորդ եզրափակիչում Դիմիտրովի մրցակիցը կլինի աշխարհի 22-րդ ռակետ, չիլիացի Նիկոլաս Խարին։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով