18:39  ,  10 հոկտեմբերի, 2023

WTA-250․ Էլինա Ավանեսյանը պարտվեց առաջին շրջանում

Հոնկոնգում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում աշխարհի 67-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, չինացի Վան Սինյույի հետ եւ պարտություն կրեց։

Առաջին սեթում Էլինա Ավանեսյանը պարտվեց 2:6 հաշվով, իսկ երկրորդ սեթում 1:4 հաշվի ժամանակ հրաժարվեց շարունակել պայքարը։

Հոնկոնգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 259 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով