14:17  ,  1 հոկտեմբերի, 2023

ATP-500․ Ալկարասը պարտության մատնեց Մուզետիին (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի հետ եւ հաղթեց 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդը։

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,1 միլիոն դոլար է։

Ալկարասն այս տարի տարավ 60-րդ հաղթանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով