20:05  ,  26 սեպտեմբերի, 2023

Կարեն Խաչանով․ Առանձնահատուկ հաղթանակ է

Աշխարհի 15-րդ ռակետ, 27-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է հաղթանակը Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացված ATP-250 շարքի մրցաշարում, փոխանցում է ATP-ի մամուլի ծառայությունը։ Եզրափակիչում հայ թենիսիստը 7:6 (7:2), 6:1 հաշվով հաղթել էր աշխարհի 46-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկային։

«Ողջույններ եւ համբույրներ եմ հղում ընտանիքիս։ Նրանք են իմ գլխավոր երկրպագուները։

Նոր եմ վերադարձնում մարզավիճակս վնասվածքից հետո։ Չժուհայ գալուց առաջ հույս ունեի մի քանի հաղթանակ տանել, որպեսզի դարձյալ գտնեմ իմ խաղային ռիթմը երեք ամսվա վերականգնողական փուլից հետո։ Սա առանձնահատուկ հաղթանակ է»,- հաղթանակից հետո կորտում ասել է Խաչանովը։

27-ամյա թենիսիստը 5-րդ տիտղոսը նվաճեց ATP-ի մրցաշարերում։ Նախորդ հաղթանակը Խաչանովը տարել է 2018-ի Փարիզի «Մասթերսում»՝ եզրափակիչում հաղթելով սերբ Նովակ Ջոկովիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով