22:11  ,  6 սեպտեմբերի, 2023

US Open․ Արինա Սաբալենկան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Բելառուսը ներկայացնող թենիսիստուհին 6:1, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 23-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 13 րոպե։

Արինա Սաբալենկան երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի Ուիմբլդոնի մրցաշարի այս տարվա հաղթող, աշխարհի 9-րդ ռակետ, չեխ Մարկետա Վոնդրոուշովայի եւ աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիսը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով