15:17  ,  30 օգոստոսի, 2023

Ալկարաս․ Հրաշալի պայքար է ծավալվում իմ եւ Նովակի միջեւ աշխարհի առաջին ռակետի կոչման համար

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը մեկնաբանել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ իր մրցակցությունը աշխարհի առաջին ռակետի կոչման համար։

ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկում տարած հաղթանակի շնորհիվ Նովակ Ջոկովիչը US Open-ից հետո դարձյալ կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։

«Հրաշալի պայքար է ծավալվում իմ եւ Նովակի միջեւ աշխարհի առաջին ռակետի կոչման համար։ Ես գիտեի, որ US Open-ից հետո նա դարձյալ կարող է բարձրանալ առաջին տեղ՝ շրջանցելով ինձ։

Մինչեւ տարվա վերջ դեռ շատ մրցաշարեր կան։ Ես կձգտեմ մասնակցել դրանց, հաղթել եւ վերադառնալ առաջին տեղ»,- Ալկարասի խոսքը մեջբերում է Ubitennis-ը։

US Open-ի առաջին շրջանում Ալկարասը պարտության էր մատնել գերմանացի Դոմինիկ Կյոպֆերին, Ջոկովիչը՝ ֆրանսիացի Ալեքսանդր Մյուլերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով