22:17  ,  29 օգոստոսի, 2023

US Open․ Դանիիլ Մեդվեդեւը մեկնարկեց հաղթանակով՝ 6:1, 6:1, 6:0

Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթանակով մեկնարկեց աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։ Առաջին շրջանում նա մրցեց հունգարացի Ատիլա Բալաժի հետ եւ առավելության հասավ  6:1, 6:1, 6:0 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 69-րդ ռակետ, ավստրալացի Քրիսթոֆեր Օ’Քոնելի հետ։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով