01:35  ,  12 օգոստոսի, 2023

«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ, որն առավելության հասավ 7:6 (9:7), 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 4 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալեքս դե Մինորի մրցակիցը կլինի աշխարհի 37-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինան։

Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով