18:08  ,  12 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Արինա Սաբալենկան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիսի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Արինա Սաբալենկան կմրցի Ելենա Ռիբակինայի (Ղազախստան, 3) եւ Օնս Ժաբեր (Թունիս, 6) դիմակայության հաղթողի հետ։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով