19:56  ,  11 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկն ավարտեց պայքարը Ուիմբլդոնի մրցաշարում։ Լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի 76-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ, որն առավելության հասավ 7:5, 6:7 (5:7), 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 51 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Սվիտոլինան կմրցի աշխարհի 42-րդ ռակետ, չեխ Մարկետա Վոնդրոուշովայի հետ, որը 6:4, 2:6, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով