15:07  ,  24 հունիսի, 2023

Բեռլին․ Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Աշխարհի 81-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ հաղթահարել Բեռլինում անցկացվող WTA-500 մրցաշարի քառորդ եզրափակիչի արգելքը։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 23-րդ ռակետ, Խորվաթ Դոննա Վեկիչի հետ, որն առավելության հասավ 6:2, 7:6 (7:0) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 34 րոպե։

1/8 եզրափակիչում Էլինա Ավանեսյանը 1:6, 6:3, 6:2 հաշվով հաղթել էր աշխարհի 44-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Բլինկովային։ 

Բեռլինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 678 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով