19:27  ,  20 հունիսի, 2023

Բեռլին․ Էլինա Ավանեսյանի սենսացիոն հաղթանակը

Բեռլինում անցկացվող թենիսի կանանց WTA-500 մրցաշարի երկրորդ շրջանում սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի 81-րդ ռակետ,  ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը։

20-ամյա հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, 26-ամյա ռուսաստանցի Դարյա Կասատկինայի հետ եւ առավելության հասավ  6:2, 3:6, 7:6 (9:7) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 25 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կմրցի ռուսաստանցի Աննա Բլինկովայի (44-րդ ռակետ) եւ գերմանացի Լաուրա Զիգեմունդի (158-րդ ռակետ) դիմակայության հաղթողի հետ։

Բեռլինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 678 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով