18:34  ,  8 հունիսի, 2023

Ռուբեն Նազարեթյան․ Խումբը շատ բարդ է

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է աշխարհի առաջնության էլիտ ռաունդի վիճակահանության արդյունքները: Հայաստանի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Ֆինլանդիան եւ Վրաստանը։

«Խումբը շատ բարդ է: Եվրոպայի վերջին երկու առաջնությունների ու աշխարհի գործող չեմպիոնի հետ նույն խմբում ենք: Ես միշտ երազել եմ Պորտուգալիայի հավաքականի հետ մրցելու մասին, և այս անգամ կունենանք այդ հնարավորությունը:

Վրաստանը և Ֆինլանդիան ևս բարձրակարգ թիմեր են, Եվրոպայի նախորդ առաջնությանում երկուսն էլ հասել են քառորդ եզրափակիչ:

Անկախ դրանից, մենք էլ ոչ մեկի համար նվեր չենք լինելու: Խաղալու ենք, պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում, որպեսզի հասնենք մեր նպատակներին:

Սպասելիքների մասին կխոսենք թիմերին վերլուծելուց հետո: Գլխավոր պասելիքն, իհարկե, խմբից դուրս գալն է: Պետք է լավ պատրաստվենք: Հենց դա կլինի ապագա հաղթանակների գրավականը»,- նշել է Ռուբեն Նազարեթյանը։

Հանդիպումները կանցկացվեն սեպտեմբերի 11-20-ը, հոկտեմբերի 2-11-ը և դեկտեմբերի 11-20-ն ընկած ժամանակահատվածում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում