INTO THE SEMIS #RolandGarros | @carlosalcaraz pic.twitter.com/pQ7RHa9BiY
— Roland-Garros (@rolandgarros) June 6, 2023
Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 6:1, 7:6 (7:5):
Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 4:6, 7:6 (7:0), 6:2, 6:4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովին։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում