14:10  ,  6 հունիսի, 2023

Սերխիո Ռամոսը Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ»

Իսպանական «Սեւիլիայի», Մադրիդի «Ռեալի», Փարիզի ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի 29-ամյա հարձակվող Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել Արքայական ակումբ, որը հետաքրքրված է նրա ծառայություններով։

«Իմ խորհուրդն է Քեյնին եւ բոլոր ֆուտբոլիստներին չհրաժարվել Մադրիդի «Ռեալում» խաղալու հնարավորությունից, եթե լինում է։ Դա առանձնահատուկ ակումբ է, որը գիտի հաղթել»,- Ռամոսի խոսքը մեջբերում է  Mirror-ը։

Ավարտված մրցաշրջանում Հարի Քեյնը «Տոտենհեմի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, խփել է 32 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Քեյնին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում