Ամերիկյան «Ինտեր Մայամին» չորս տարվա պայմանագիր է առաջարկել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է Sport.es-ը։ «Ինտեր Մայամին» Մեսիին առաջարկել է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ։
Մեսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», «Ինտեր Մայամին» պատրաստ է մեկ կամ երկու տարվա վարձակալությամբ ֆուտբոլիստին տրամադրել կատալոնական ակումբին։
Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։ Փարիզյան ակումբը հույս ունի եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում