17:08  ,  31 մայիսի, 2023

Ֆրանսիայի առաջնություն․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

ESPN-ը կազմել է Ֆրանսիայի ավարտվող առաջնության խորհրդանշական հավաքականը։ Չեմպիոնի կոչումը նվաճել է ՊՍԺ-ն, փոխչեմպիոն է դարձել «Լանսը»։ Բրոնզե մեդալները բաժին են հասել «Մարսելին»։ Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։

Դարպասապահ․ Բրիս Սամբա («Լանս»)։

Պաշտպաններ․ Ժոնատան Կլոս («Մարսել»), Կեւին Դանսո («Լանս»), Շանսել Մբեմբա («Մարսել»), Նունու Մենդեշ (ՊՍԺ)։

Կիսապաշտպաններ․ Սեկո Ֆոֆանա («Լանս»), Վալենտին Ռոնժիե («Մարսել»), Բրանկո վան դեն Բոմեն («Թուլուզ»)։

Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (ՊՍԺ), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում