11:45  ,  30 մայիսի, 2023

«Ալ Հիլյալը» 1,2 միլիարդ եվրո է առաջարկել Մեսիին

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» նոր առաջարկ է արել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։

Թագավորության մայրաքաղաք Էր Ռիյադը ներկայացնող ակումբը պատրաստ է Մեսին երկու տարվա համար վճարել 1,2 միլիարդ եվրո, հաղորդւում է Foot Mercato-ն։

Մեսին արդեն համագործակցում է Սաուդյան Արաբիայի հետ եւ այդ երկրի Տուրիզմի գերատեսչության դեսպանն է։ Նա կարող է դառնալ նաեւ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային դեսպանը, որպեսզի ներկայացնի այդ երկրի հայտը 2030թ․ աշխարհի առաջնության անցկացման իրավունքի համար։

Մեսիի հայրն արդեն բանակցել է «Ալ Հիլյալի» հետ եւ նախնական համաձայնություն է տվել պայմանագրին, սակայն Մեսին դեռ հույս ունի, որ պաշտոնական առաջարկ կստանա «Բարսելոնայից» եւ կվերադառնա կատալոնական ակումբ։ Մեսին ցանկանում է աշխատել իր նախկին թիմակից, այժմ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում