23:44  ,  28 մայիսի, 2023

Հոկեյի ԱԱ․ Կանադան նվաճեց չեմպիոնի տիտղոսը

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Կանադայի հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում կանադացիները 5:2 հաշվով պարտության մատնեցին Գերմանիայի հավաքականին, որը 1930 թվականից հետո առաջին անգամ էր հասել աշխարհի առաջնության եզրափակիչ։

Կանադան 28-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Բրոնզե մեդալները նվաճեց Լատվիայի հավաքականը, որը օվերթայմում 4:3 հաշվով հաղթեց ամերիկացիներին։

Լատվիան պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության մեդալներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում