17:04  ,  28 մայիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 69-րդ ռակետ, ֆրանսիացի Կոնստան Լետիենի հետ եւ հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։

Առաջին երկու սեթերում 3:6, 1:6 հաշվով պարտվելուց հետո Կարեն Խաչանովը կարողացավ առավելության հասնել հաջորդ երեք սեթերում՝ 6:2, 6:1, 6:3: Պայքարը տեւեց 3 ժամ եւ 42 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը մայիսի 29-ին կլինի աշխարհի 111-րդ ռակետ, մոլդովացի Ռադու Ալբոտը, որը 6:3, 6:2, 4:6, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 323-րդ ռակետ, ամերիկացի Պատրիկ Քիփսոնին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում