20:14  ,  2 նոյեմբերի, 2012

Ստոիչկով. Մոուրինյոն իմ ընկերն է, սակայն «Բարսելոնան» ավելի թանկ է

Ինձ շատ է դուր գալիս Մոուրինյոն, ասել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը:

«Ինձ շատ է դուր գալիս Մոուրինյոն: Նա իմ ընկերն է, սակայն նա մարզում է «Ռեալը», եւ ես պետք է ատեմ նրան:

Մոուրինյոյին հրավիրում են, որ նա հաղթի: Նրա բնավորությունը, փիլիսոփայությունը եւ ոճը թույլ են տալիս հաղթել ամենուրեք:

Մենք ընկերներ ենք: Սակայն նա մարզում է «Ռեալը», իսկ ես երկրպագում եմ «Բարսելոնային»,- բուլղարացու խոսքը մեջբերում է Onda Cero-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում