22:44  ,  26 մայիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը ստացել է հիմնական փուլի ուղեգիր

Աշխարհի 134-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը ստացել է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական փուլի ուղեգիր։

20-ամյա հայ թենիսիստուհին «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում կմրցի աշխարհի 12-րդ ռակետ, շվեյացարացի Բելինդա Բենչիչի հետ։ Մրցախաղը տեղի կունենա մայիսի 28-ին։

Որակավորման փուլի եզրափակիչում Էլինա Ավանեսյանը պարտվել էր աշխարհի 138-րդ ռակետ, 23-ամյա ամերիկացի Քայլա Դեյին, սակայն ստացել է լաքի-լուզերի կարգավիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով