21:43  ,  21 մայիսի, 2023

Դանիիլ Մեդվեդեւը՝ Հռոմի «Մասթերսի» հաղթող

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց Հռոմի «Մասթերսի» հաղթողի կոչումը։ Եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:5, 7:5։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե։

Այս հաղթանակի շնորհիվ Մեդվեդեւը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում կբարձրանա երկրորդ տեղը։ Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կնահանջի երրորդ տեղ, իսկ առաջին տեղ կբարձրանա իսպանացի Կառլոս Ալկարասը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով