20:09  ,  15 մայիսի, 2023

Հռոմի «Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Հռոմի «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 38-րդ ռակետ, իսպանացի Բերնաբե Սապատա Միրալիեսի հետ եւ առավելության հասավ 3:6, 6:1, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Մեդվեդեւը կմրցի ամերիկացի Ջեֆրի-Ջոն Վուլֆի եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողի հետ։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով