19:08  ,  15 մայիսի, 2023

ՉԼ․ «Ինտեր» - «Միլան» եւ «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումների մրցավարները

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներում այս շաբաթ Միլանի «Ինտերը» կընդունի «Միլանին», «Մանչեսթեր Սիթին»՝ Մադրիդի «Ռեալին»։ Հայտնի են հանդիպումների մրցավարները, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Ինտեր» - «Միլան» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները։ Գլխավոր մրցավարն է Կլեման Տուրպինը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը վստահվել է լեհ մրցավարների։ Գլխավոր մրցավարն է Շիմոն Մարցինյակը։

«Ինտեր» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին, «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը՝ մայիսի 17-ին։

Առաջին խաղում «Ինտերը» հաղթել է 2:0 հաշվով։ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» Մադրիդում խաղացել են ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում