02:31  ,  11 մայիսի, 2023

ՉԼ․ Մխիթարյանի գոլը՝ շաբաթվա լավագույն գոլի հավակնորդների քառյակում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա լավագույն գոլի մրցանակի հավակնորդների քառյակը։ Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» (1:1), «Միլան» - «Ինտեր» (0:2) հանդիպումներում աչքի ընկած չորս խաղացողներն են բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»), բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն («Ինտեր») եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը («Ինտեր»)։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 16-17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում